Կարևոր իրադարձություններ

Ում տեղն է հավակնում զբաղեցնել Արա Աբրահամյանը

05 Նոյեմբեր, 2015 17:31
Ում տեղն է հավակնում զբաղեցնել Արա Աբրահամյանը

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի քաղաքական ճակատագիրը մշուշոտ է: Բանն այնն է, որ քաղաքականություն մտնելու նրա հայտարարությունները այնքան էլ լավ չընդունվեցին և դրանց հաջորդած մեկնաբանությունները, կարելի է ասել, որ արեցին իրենց գործը:

Այդպես, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Արա Աբրահամյանը, նրա եղբայրներն ու հայաստանյան «ախպերությունը» ելքեր են փնտրում այդ վիճակից դուրս գալու համար:

Ասում են, Աբրահամյանը ուզում է փորձել իրեն նաև պետդումայում և զուգահեռ բանակցություններ է սկսել ռուսական իշխանությունների որոշակի թևի հետ` Պետդումայի ապագա ընտրություններում Արթուր Չիլինգարովի տեղը զբաղեցնելու համար:

Եվ այսպես, ներկայացնում ենք, թե ում տեղն է հավակնում զբաղեցնել Արա Աբրահամյանը:

Արթուր Չիլինգարովը Սանկտ Պետերբուրգում ծնված  հայազգի բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ է, աշխարհագրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր:

Չիլինգարովն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես միակ բևեռախույզը, որ 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի երկու բևեռներում:

Արթուր Չիլինգարովը 1993թ.-ից է ՌԴ Պետական դումայի պատգամավոր , իսկ 1994թ-ին եղել է Պետդումայի փոխնախագահ: Այժմ Չիլինգարովը «Единая Россия» խմբակցության անդամ է:

Չիլինգարովի ստացած պարգևներից ու ունեցած կոչումներից, ինչ խոսք,  հետ չի մնում նաև Արա Աբրահամյանը: Նա օրինակ երկու անգամ արժանացել է Ռուսաստանի «Տարվա մարդ» մրցանակներին: Սրանից բացի նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է:

Իսկ այ, քաղաքական գործունեության առումով, Արա Աբրահամյանը կարծես թե այնքան էլ լավ մրցակից չէ Արթուր Չիլինգարովին:

Չնայաց այս ամենին, սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, Չիլիգարովն, ըստ ամենայնի, առանձնապես դեմ չէ իր տեղը Աբրահամյանին զիջելուն:

Ռուսաստանի 2016-ի պառլամենտական ընտրությունների ժամանակ Չիլինգարովը կդառնա 77 տարեկան:

Իսկ թե որ ուղղությամբ կտանի ճակատագիրը Արա Աբրահամյանին և որ երկրի խորհրդարանում նա կծավալի իր՝ այդքան ցանկալի քաղաքական կարիերան, ցույց կտան ժամանակը և, իհարկե, սպասված քաղաքական օրհնությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին