«Ռուսաստանը կպաշտպանի իր հայրենակիցների շահերը արտերկրում, այդ թվում՝ Սիրիայում և Լիվիայում: Խշխանությունները հատուկ ուշադրություն կդարձնեն ռուսերեն լեզվի և մշակույթի պահպանմանն ու զարգացմանը»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հայրենակիցների Միջազգային կոնգրեսում:
Միջոցառմանը մասնակցել են 97 երկրներից ռուսական համայքների ավելի քան 400 անդամ: Ռուսաստանի սփյուռքը կազմում է շուրջ 30 միլիոն մարդ:
ՌԴ-ի նախագահը շնորհակալություն է հայտնել բոլորին ներկայանլու համար, ինչպես նաև հայրենիքի հետ կապը պահպանելու և այն ամրապնդելու համար:
«Համոզված եղեք՝ որտեղ էլ լինեք, հայրենիքը միշտ ձեզ հետ կլինի, կպաշտանի ձեր շահերն ու իրավունքները»,- հավելել է նա: