Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիան դատարկ ինքնաթիռներ կուղարկի Շարմ Էշ Շեյխ՝ տարհանելու իր քաղաքացիներին

05 Նոյեմբեր, 2015 18:20
Մեծ Բրիտանիան դատարկ ինքնաթիռներ կուղարկի Շարմ Էշ Շեյխ՝ տարհանելու իր քաղաքացիներին

Մեծ Բրիտանիան  վարձաչվերթային դատարակ ինքնաթիռներ կուղարկի Շարմ Էշ Շեյխ, որպեսզի դուրս բերի բրիտանացի արձակուրդավորներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է երկրի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը:

«Մենք այժմ աշխատում ենք անվտանգության միջոցների ապահովման համար, Եգիպտոս կուղարկվեն դատարկ ինքնաթիռներ, որպեսզի բրիտանացի քաղաքացիների վերադարձը հայրենիք անցնի առավելագույնս հանգիստ եւ անվտանգ»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Նա  հավելել Է, որ այն  բրիտանացիներին, ովքեր կցանկանան ժամկետից շուտ հեռանալ առողջավայրից, իշխանությունները կտրամադրեն այդ հնարավորությունը: Մանրամասնությունները նոյեմբերի 5-ին խորհրդարանում կշարադրի տրանսպորտի նախարարության ղեկավար Փատրիկ Մաքլոֆլինը:

Նոյեմբերի 5-ին Շարմ Էշ Շեյխից Բրիտանիա պետք Է մեկներ 19 չվերթ, նախօրյակին չեղյալ Էին հայտարարվել եւս մի քանի չվերթեր:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հանդես Է եկել հայտարարությամբ, ըստ որի, «տարբեր աղբյուրների» տվյալներով՝ «մեծ հավանականությամբ» ռուսական A321 ինքնաթիռի աղետի պատճառ կարող Էր դառնալ պայթուցիկ սարքը: «Քանի դեռ հետաքննությունը շարունակվում Է, մենք չենք կարող լիակատար վստահությամբ ասել, թե որն Է ռուսաստանյան ինքնաթիռի աղետի պատճառը: Բայց նոր տվյալների հայտնվելու համեմատ մենք մտավախություն ունենք, որ միանգամայն աղետի պատճառ կարող Էր դառնալ պայթուցիկ սարքը»,- ասված Է վարչապետի դիվանատան հաղորդագրության մեջ:

Լրահոս

Դիտել ավելին