ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանն իր ինքնուրույն քաղաքականությունն է վարում, սակայն երբեք թշնամիներ չի փնտրի: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:
«Ռուսաստանը վարում է անկախ արտաքին քաղաքականություն, պաշտպանում է միջազգային իրավունքի գերակայությունը,: Ինչպես ընդգծել է Վլադիմիր Պուտինը, չնայած մեր կոլեգաների քայլերին, մենք երբեք ինքնամեկուսացման և թշնամիներ փնտրելու ուղով չենք շարժվի»,- հայտնել է Լավրովը:
Արտգործնախարարի խոսքով` Ռուսաստանը միշտ պատրաստ կլինի յուրաքանչյուր երկրի հետ համագործակցելու, ով կհամաձայնի իրենց հետ և փոխադարձ հարգանք կդրսևորի: