Կարևոր իրադարձություններ

Եվրոպան պետք չէ Ադրբեջանին. Ալիև

05 Նոյեմբեր, 2015 20:05
Եվրոպան պետք չէ Ադրբեջանին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Եվրոպային՝ պնդելով, որ վերջինս հավատարիմ չէ իր բարձրաձայնած արժեքներին։

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, նա եվրոպացիներին մեղադրել է մուսուլման փախստականների արժանապատվությունը ոտնահարելու, նրանց հանդեպ անընդունելի քայլեր իրականացնելու համար։

Ալիևի համոզմամբ՝ քանի դեռ Եվրոպան չի լուծել այդ խնդիրը, չի կարող այլ երկրների պահանջներ ներկայացնել։

Նա պնդել է, թե իրենք չպետք է որևէ տեղ ինտեգրվեն և Եվրոպան պետք չէ Ադրբեջանին։

«Մենք ամեն ինչի ինքնուրույն ենք հասել։ Մենք ոչ մեկից ոչ մի օգնություն չենք ակնկալում։ Դա պետք չէ։ Թող ոչ ոք չմիջամտի մեր գործերին, ու թող չփորձի մեզ ինչ-որ բան թելադրել։ Նման փորձերն ապարդյուն են»,- հայտարարել է Ալիևը։

Լրահոս

Դիտել ավելին