Կարևոր իրադարձություններ

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածի որդուն բանակ են զորակոչել, հայրն ու մայրը գյուղում չեն. ՊՆ պարզաբանումը

05 Նոյեմբեր, 2015 19:58
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածի որդուն բանակ են զորակոչել, հայրն ու մայրը գյուղում չեն. ՊՆ պարզաբանումը

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչ Ապրես Ասրյանի որդին հենց այս օրերին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագիր է ստացել` այն պարագայում, որ հայրը կայուն ծանր վիճակում գտնվում է ՌԴ հիվանդանոցում, իսկ մայրը դեպքի օրը թռել է Տուլա` նրան խնամելու:

Այս մասին Tert.am-ին հայտնել էր վթարից տուժած մեկ այլ ուղևորի` Սարգիս Առաքելյանի մայրը:

Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչությունը, հարցին, թե նման դեպքերում օրենքն ինչ է նախատեսում, հայտնում է, որ նոյեմբերի 15-ի զորակոչ նախատեսված չէ, և տղան զինկոմիսարիատ է կանչվել առողջական փորձաքննության համար:

Իսկ բուն զորակոչի ժամկետի օրը դեռ հայտնի չէ:

Լրահոս

Դիտել ավելին