Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Էդինբուրգի համալսարանի աստղագետները հայտնաբերել են անսովոր պայմաններ, որոնք ներկա են PSO J318.5-22 անսովոր էկզոմոլորակի մթնոլորտում, որը գտնվում է Արեգակից 75 լուսատարի հեռավորության վրա։
Հայտնի է, որ այդ մոլորակն ազատորեն թռչում է տիրույթում ու կապված չէ որևէ աստղի հետ։ Այդ մասին հայտարարել է համալսարանի մամլո ծառայությունը։ Աստղագետները Չիլիում աստղադիտակի օգնությամբ ստացել են այդ մոլորակի հարյուրավոր ինֆրակարմիր պատկերներ և պարզել են, որ նրա մթնոլորտը բաղկացած է բազմաթիվ նուրբ և հաստ շերտերից, ինչը նրան հարկադրում է փոխել տեսանելի փայլը։
Գիտնականների խոսքերով՝ մոլորակն իր չափերով համեմատելի է Յուպիտերի հետ, սակայն նրա քաշը մոտ 8 անգամ ավելի է։ Ընդ որում՝ մթնոլորտային ամպերում ջերմաստիճանը կազմում է 800 աստիճան Ցելսիուս։
Աստղագետներն ապացուցել են, որ նրա մթնոլորտում կան հրաշեկ փոշի և հալված երկաթե կաթիլներ, ինչի համար էլ մի շարք ԶԼՄ-ներ այդ մոլորակն անվանել են «սատանայական»։