Տեսագրության առաջին մասում ցույց է տրվում, թե ինչպես են ԴԱԻՇ-ի անդամները քաղցրավենիքներ բաժանում իրենց կողմնակիցներին, այդ թվում` երեխաներին` ռուսական ինքնաթիռի կործանումը «նշելու» համար:
Տեսագրության երկրորդ մասում էկրանին 5 տղամարդիկ են հայտնվում, որոնցից մեկը սլավոնական արտաքինով ԴԱԻՇ-ի անունից տեքստ է կարդում արաբերենով և ռուսերենով: Ռուսերեն նա խոսել է շատ պարզ:
Տղամարդը «շնորհավորում է» ԴԱԻՇ-ի իր «եղբայրներին», հատկապես Սինայի թերակղզու` «այդ անիծված ինքնաթիռի անկման կապակցությամբ»: Նրա խոսքերով` ԴԱԻՇ-ը կշարունակի «անհավատների» դեմ պայքարը: