Կարևոր իրադարձություններ

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածը Երևան է գալիս իր փոքրիկին առաջին անգամ տեսնելու

05 Նոյեմբեր, 2015 21:50
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածը Երևան է գալիս իր փոքրիկին առաջին անգամ տեսնելու

Ավտոբուսի վթարի հետևանքով տուժած վիրավոր Կարեն Սաֆարյանի կինը՝ Վիկտորիա Թադևոսյանը, ով օդանավակայանում սպասում է ամուսնուն, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ամուսինը գալիս էր Հայաստան տեսնելու երեք ամսական երեխային: «Ես ևս այնտեղ էի, եկա Հայաստան, որ երեխա ունենամ, հիմա ինքն էլ պետք է գար, որ փոքրիկին տեսներ»,-ասաց նա և նշեց, որ երկու տարի է ինչ ամուսինը Հայաստան չի եկել:


Ինչ վերաբերում վթարին, ապա նա ասաց.«Կոնկրետ բան չի պատմել, որովհետև ցավերի մեջ էր և չէր կարողանում երկար խոսել»:Նա նշեց, որ վնասվել են ամուսնու կողոսկրերն ու ողնաշարը:

Լրահոս

Դիտել ավելին