Կարևոր իրադարձություններ

«Ոչ»-ի ճակատը ուժեղացնում և լեգիտիմացնում է «Այո»-ն. ՀՀԿ փոխնախագահ

06 Նոյեմբեր, 2015 00:35
«Ոչ»-ի ճակատը ուժեղացնում և լեգիտիմացնում է «Այո»-ն. ՀՀԿ փոխնախագահ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստին անդրադարձ կատարվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, «Այո»-ի շտաբի աշխատանքների կազմակերպական և բովանդակային խնդիրներին՝ մասնավորապես քարոզչական բնույթի աշխատանքների հետ կապված հստակեցումներ եղան, անդրադարձ կատարվեց նաև մի շարք կուսակցական և ոչ կուսակցական հարցերի:

«Ակնհայտ է, որ մեր քարոզչությունը լինելու է կառուցողական, բովանդակային, նպատակային, որպեսզի իրազեկ քաղաքացիները կատարեն իրենց ընտրությունը հանրաքվեի օրը»,- նշեց Ա. Աշոտյանը և հավելեց. «Ակնհայտ է, որ «Ոչ»-ի ճակատը ուժեղացնում և լեգիտիմացնում է «Այո»-ն»:

Աղբյուր`1in.am

 

Լրահոս

Դիտել ավելին