Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել է «Գաբալային»(Ադրբեջան):
Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային րոպեներից մասնակցում է խաղին, կատարել է երկու գոլային փոխանցում եւ 70-րդ րոպեին դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ: