Կարևոր իրադարձություններ

Հայտնի հարուստներ, ովքեր թաքցնում են իրենց աղքատ ազգականներին

06 Նոյեմբեր, 2015 21:27
Հայտնի հարուստներ, ովքեր թաքցնում են իրենց աղքատ ազգականներին

Շատ հաճախ հայտնիները իրենց հարստությամբ կիսվում են ընկերների և ընտանիքների հետ՝ օգնելով նրանց կարիերա սկսելու: Բայց երբեմն մարդիկ, որոնց հետ դու մեծացել ես, կտրուկ փոխվում են և սկսում ծախել քո գաղտնիքներն ու անձնական կյանքը լրատվամիջոցներին:

miridei.com-ը ընտրել է 10 աստղերի, որոնք դադարել են կապ պահպանել իրենց աղքատ և անտուն ազգականների հետ կամ փողերը ծախսում են թմրանյութերի և ալկոհոլի վրա:

10. Մրայա Քերի և Էլիսոն

Ամերիկյան երգչուհի Մրայա Քերիի բանկային հաշվում կա 530 միլիոն դոլար: Սակայն նրա փառքը ստիպում է նրա քրոջը տառապել: Էլիսոնը քրոջ տված փողերը ծախսել է թմրանյութերի վրա, իսկ այժմ փող է աշխատում քրոջ մասին հարցազրույցներ տալով:

9. Ջիմ և Լեոն Հենդրիքս

Լեոն աստղային բարեկամների մեջ վատագույն օրինակը դարձավ, երբ բռնվեց գողության մեջ: Սակայն նույնիսկ Ջիմի մահից հետո նրան ոչինչ չի մնացել:

Պրինց և Տուկա Նելսոն

Երգիչ Պրինցի քույր Տուկա Նելսոնը եղբոր շնորհիվ շատ լավ կյանք է ունեցել: Սակայն հետագայում նա սկսել է թմրանյութեր օգտագործել և վաճառել իր մարմինը:

7. Մրայա և Մորգան Քերի

Մրայա Քերիի եղբայրը գտնվում է աղքատության սահմանագծին, ում հետ քույրը վիճաբանությունից հետո խզել է կապերը: Նա բուլվարային ամսագրերում սուտ լուրեր է տարածում քրոջ մասին:

6. Ռոբ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանի եղբայրը ապրում է իր ընտանիքի կանանց հաշվին: 28-ամյա Ռոբը փորձել է սկսել իր գործը, սակայն անհաջող: Այժմ նա ապրում է քրոջ՝ Հոլիի տանը, իսկ ամենշաբաթյա օգնություն նրան տալիս է մայրը:

5. Մայքլ Ջեքսոնը և բարեկամները

Մայքլ Ջեքսոնը խզել է իր բոլոր կապերը ազգականների հետ, որոնք եղել են փոփ-արքայի հոգեբանական տրավմաների պատճառը: Բայց նրա մահից հետո բոլոր քույրերն ու եղբայրները սկսել են պայքարել նրա փողերի համար:

4. Ալեք և Դենիել Բոլդուին

Ալեքի եղբայր Դենիելը որոշեց գնալ նրա հետքերով, բայց անհաջող:Այդ պատճառով ընկավ կոկաինից կախվածության մեջ, որի պատճառով ունի ֆինանսական խնդիրներ:

3. Լինդսի և Ալի Լոհան

Լինդսին այնքան վատ վարկանիշ ունի, որ իրենց ազգանվան պատճառով նրա քույրը ոչ մի բնագավառում չի կարողանում հաջողության հասնել: Բոլոր գործակալություններում նրան գցել են սև ցուցակի մեջ:

2. Մադոննա և Էնթոնի Չիկկոնե

Մադոննայի կայսրությունը արժե մոտ 5 միլիարդ դոլար, սակայն նրա 56-ամյա եղբայրը պայքարում է ալկոհոլիզմի դեմ արդեն տասնյակ տարիներ: Արդեն վաղուց Մադոննան չի խոսում իր եղբոր հետ:

1. Բեյոնսե

Հայտնի երգչուհին գլխավորում է ցուցակը իր հոր՝ Մեթյու Նոուլզի շնորհիվ: Նա խաբել է Բեյոնսեի մորը՝ թաքցնելով այն փաստը, որ ուրիշ կնոջից էլ ունի 2 երեխա: Destiny’s Child խմբի հիմնադրին և Բեյոնսեի մենեջերին դատի են տվել իր երեխաների 2 մայրերը: Սակայն նա չի կարողացել վճարել ալիմենտները, քանի որ աղջիկը 2011 թվականին նրան ազատել է մենեջերի պաշտոնից: Արդյունքում նրա երկու կանայք ապրում են աղքատության մեջ:

Լրահոս

Դիտել ավելին