ԲՀԿ խմբակցության անդամ Արայիկ Աղաբաբյանը, ով մարտի 5-ին տեղի ունեցած ԲՀԿ արտահերթ համագումարից հետո հայտարարեց, որ լքում է կուսակցության շարքերը, երեկ դիմում է ներկայացրել ԲՀԿ Արմավիրի սկզբնական կազմակերպությանը՝ խնդրելով վերականգնել իր կուսակցական պատկանելությունը։ Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին ԲՀԿ վերադառնալու մասին դիմումներ կարող են ներկայացնել ԲՀԿ-ից հեռացած այլ պատգամավորներ և համայնքապետեր ևս։ Եթե որոշ պատգամավորների հարցում ԲՀԿ ղեկավարությունը վերապահումներ ունի, ապա համայնքապետերի դիմումները, ըստ ամենայնի, կբավարարվեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։