Կարևոր իրադարձություններ

12 հիվանդ շարունակում են իրենց բուժումը ՌԴ-ում, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

06 Նոյեմբեր, 2015 10:45
12 հիվանդ շարունակում են իրենց բուժումը ՌԴ-ում, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

Տուլայի ավտովթարից տուժած 10 հիվանդ Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է դիմել մինչև առավոտյան ժամը 9:00-ը, իսկ այն հիվանդները, ովքեր կարող էին բուժումը շարունակել տնային պայմաններում այս պահին արդեն դուրս են գրվել, ամբուլատոր կարգով 5 հիվանդ շարունակում է մնալ հիվանդանոցային պայմաններում:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ ներկայացնելով Մոսկվա-Երևան ուղերթի վթարված ավտոբուսի ուղևորների առողջական վիճակի մասին նոր տեղեկություններ:

Արմեն Մուրադյանն ասաց, որ 12 հիվանդ շարունակում են իրենց բուժումը ՌԴ-ում, երկուսի վիճակը մտահոգիչ է, քանի որ ծայրահեղ ծանր է:

«Առավոտյան եմ խոսել, մեկ հիվանդ պետք է ուղղաթիռով տեղափոխվի Մոսկվա: Մեկ հիվանդի վիրահատությունը երեկ երեկոյան ավարտվեց: Փոխնախարար Միրիջանյանը մնացել է Տուլա քաղաքում, որ կոորդինացնի այդ աշխատանքները»,- ասաց նախարարը:

Լրահոս

Դիտել ավելին