«Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող Եգիպտոսում կործանված А321 սև արկղների վերծանումը չի բացահայտել ողբերգության պատճառները: Այս մասին տեղեկացնում է «Коммерсант» պարբերականը` վկայակոչելով իր աղբյուրները:
«Ինքնգրիչը ցույց է տվել, որ ողջ թռիչքի ընթացքում, իսկ այն տևել է մոտ 20 րոպե, А321-ի բոլոր համակարգերը նորմալ աշխատել են: Ինքնաթիռը, թռիչքից հետո հայտնվել է պահանջված բարձրության վրա: Սակայն հետո մի բան է կատարվել, ինչից հետո ինքնաթիռի բոլոր համակարգերի ֆիքսումը միանգամից դադարեցվել է»,-ասվում է պարբերականում:
Ըստ պարբերականի զրուցակցի, ինքնաթիռի կործանման պատճառները ի հայտ կբերեն միայն լրացուցիչ հետազոտությունները: Իսկ ինքնագրիչների վերածանումը նա համեմատել է մարդու սրտի աշխատանքի հետ, երբ այն միանգամից կանգնում է: