Կարևոր իրադարձություններ

Որտեղ են անհետանում նավերը, գնացքներն ու ինքնաթիռները (լուսանկարներ)

06 Նոյեմբեր, 2015 13:03
Որտեղ են անհետանում նավերը, գնացքներն ու ինքնաթիռները (լուսանկարներ)

Պատմության մեջ շատ են այն դեպքերը, երբ ինչ-որ ինքնաթիռ կամ օդանավ ճանապարհի կեսից անհետացել են: Գնացքենրը, օդանավերն ու ինքնաթիռներն անհետ կորում են՝ իրենց հետևից թողելով բազմաթիվ հարցրեիի շարան: 

Ժամանակի հանգույց

1911 թվականի հուլիսին «Սանետտի» ընկերությունը ունիվերսալ էքսկուրսիայի էր հրավիրել հարյուրավոր հարուստների: Երեք վագոններով գնացքը մոտենում էր լեռնային թունելին: Ըստ երկու ականատեսների, ովքեր վերջին պահին ցած են նետվել գնացքից           ՝ հայտնել են, որ գնացքն ամբողջությամբ սպիտակ ամպով է պարուրվել, մարդկանց մոտ խուճապ է առաջացել: Գնացքը թունել է մտել. այն այլև ոչ ոք չի տեսել: Որոնողական աշխատանքները հաջողությամբ չեն ավարտվել: Թունելի մուտքը, ամեն դեպքում, փակել են քարերով:  15 տարի անց անհետացած մարդկանցից մեկի հարազատներն արխիվում տարօրինակ տեքստ են հանդիպել: Այնտեղ ասվում էր, որ 1845 թվականին Մեքսիկայում 104 իտալացիներ են հայտնվել և հայտնել, որ գնացքով Հռոմից են եկել: Այն ժամանակ տղամարդկանց խելագարի տեղ էին դրել: Դա փաստում են Մեքսիկայի հոգեբուժի փաստաթղթերը: Իտալացիների հետագա ճակատագրի մասին ալևս ոչինչ հայտնի չէ: Ականատեսները նշել էին, որ նրանց հագուստները չէին համապատասխանում 19-րդ դարի 40-ականների ոճին: Որոշ իրեր պահպանվել են մինչև այժմ:

 

Առեղծվածային մառախուղ 

Մառախուղի հետ կապված անհետացման շատ պատմություններ կան: 1915 թվականի օգոստոսի 12-ին բրիտանական բանակի գումարտակը՝ գեներալ Հորես Բոշէմի ղեկավարությամբ հրաման էին ստացել զբաղեցնել Անաֆարտա գյուղի մոտ բարձրությունը: Հրամանը կատարելու ժամանակ 250 զինվոր և 16 սպա տարօրինակ մառախուղի մեջ են մտել, որը փակում էր դեպի անտառ բոլոր հնարավոր ուղիները: Այդ մարդկանց այլև ոչ ոք չի տեսել: Բրիտանացիները մինչև 60-ական թվականները հույս ունեին գտնել զինվորականներին: 1967 թվականին գաղտնի նյութերում գրված է եղել, որ կարծես թե, գտել են նրանց մարմինները: Սակայն հնարավոր է եղել ճանաչել նրանցից միայն երկուսի մարմինները: Այստեղ  հատկանշականն այն է, որ նույնիսկ գեներալ Յեն Հմաիլտոնը, ով յուաքանչյուր զինվորի անձամբ ճանաչում էր, չի ճանաչել նրանց մարմինները:  

914թռիչքի առեղծվածը 

Չարտերային DC-4 ինքնաթիռը թռչող ֆանտոմի նման անհետացումից 37 տարի անց վայրէջք է կատարել Վենեսուելայում՝ Կարակասում,1992 թվականին:

Ինքնաթիռը 1955թ-ին Նյու Յորքից Մայամի թռիչք էր իրականացնում: Ուրվական-ինքնաթիռը երկինք բարձրանալուց րոպեներ անց անհետացել է: Այս մասին գրում է wild-mistress-ը:Ականատեսները և ձայնագրությունները վկայում են այն մասին,, որ չարաբաստիկ ուրվական-ինքնաթիռը գոյություն է ունեցել իրականում:Քաղավիացիայի փոխնախարար Ռամոն Էստովարը հայտնել է, որ որպես ապացույց 1955թ-ի օրացույցն է: Օրացույցը օդաչուն թռիչքուղղու վրա է նետել օդ բարձրանալուց և անհետացումից առաջ:  

Խուան դե լա Կորտեն, ով այդ ամենին ականատես է եղել թռիչքները կարգավորող խցիկից, հայտնել է. «Տեսել եմ ինքնաթիռը և լսել եմ օդաչուի ձայնը: Նույնիսկ ձեռքումս եմ պահել այդ օրացույցը: Այդուհանդերձ մինչև այժմ չեմ կարողանում հավատալ այդ ամենին: Ինքնաթիռի ուղևորները կարծում էին, որ դեռ  1955 թվականն է: Աստված գիտի, թե որտեղ են եղել նրանք այդքան տարի»:

«Տեսանք ինքնաթիռը, բայց այն ռադարի վրա չէր երևում: Օդաչուին խնդրեցինք անունը հայտնել: Նա էլ հարցրեց մեզ, թե որտեղ է գտնվում: Օդաչուի ձայնը վախեցած էր ու շփոթված: Հայտնեց, որ  Նյու Յորքից Մայամի 914 չվերթն է իրականացրել: Հյատնեց նաև, որ ինքնաթիռի սրահում կա 57 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Բոլորս ապշել էինք»,- հավելում է Խուան դե լա Կորտեն:

«Օդաչուին հայտնեցի, որ նրանք  Հարավային Ամերիկայում են:Հարցրեցի՝ արդյո՞ք նրանք աղետի են ենթարկվել: Օդաչուն ոչինչ չպատասխանեց: Ինքնաթիռը վայրէջք կատարեց: Այն բարեհաջող էր»:

Խուանը պատմում է, որ ըստ օդաչուհի հայտնած տվյալների՝ նրանք 1955 թվականի հուլիսի 2-ի առավոտյան պետք է Մայամիի միջազգային օդանավակայանում լինեին:

«Աստված իմ: Այստեղ ինչ-որ բան այն չէ»,- բղավում էր օդաչուն:

«Լսվում էր նրա ծանր շնչելը, նա շփոթված էր : Փորձեցի հանգստացնել նրան ասելով, որ իքնաթիռին փրկարարների խումբ է մոտենում»:

«Ո´չ, ոչ, մի´ մոտեցեք: Մենք այստեղից հեռանում ենք»,- բղավել է օդաչուն ինքնաթիռի սրահից: Րոպեներ անց ինքնաթիռն օդ է բարձրացել:

Փրկարարակն թիմն այդ ամենին ականատես է եղել: Նրանք պատմում են,որ տեսել են ինքնաթիռի ուղևորենրի պատուհաններին սեղմված դեմքերը: Տեսել են, թե ինչպես է օդաչուն ինչ-որ թղթապանակ թափահարում: Ըստ երևույթին՝ այդտեղից էլ ընկել է օրացույցը:

Քաղավիացիայի ղեկավարությունը պահպանել է ինքնաթիռի օդաչուների հետ ունեցած բոլոր ձայնագրությունները: Նրանք մինչև հիմա փորձում են պարզել այդ ուրվական-ինքնաթիռի առեղծվածային անհետացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին