Կարևոր իրադարձություններ

Իսպանական կլասիկոն ավելի հանգիստ է, քան բրազիլականը

06 Նոյեմբեր, 2015 12:29
Իսպանական կլասիկոն ավելի հանգիստ է, քան բրազիլականը

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը, ով ավելի վաղ պաշտպանում էր «Սանթոսի» գույնները, զուգահեռ է անցկացրել իսպանական եւ բրազիլական «կլասիկոների» միջեւ տարբերությանը։ Նա կարծում է, որ Բրազիլիայի առաջատար թիմերի միջեւ հանդիպումներն ավելի լարված են անցնում։

 
«Իսպանիայում հանդես գալուց առաջ մասնակցել եմ բրազիլական «կլասիկոներին»։ Իսպանիայում դրանք ավելի հանգիստ են, քանի Բրազիլիայում։ Այնտեղ այդպիսի հանդիպումներում անցել եմ ամեն ինչի միջով»,- Նեյմարի խոսքը մեջբերում է «BeIN Sports»-ը։
 
Հերթական «Էլ Կլասիկոն» կկայանա նոյեմբերի 21-ին։ Կատալոնական ակումբը Մադրիդի «Ռեալի» դեմ կխաղա հյուրընկալվելիս։

Լրահոս

Դիտել ավելին