Կարևոր իրադարձություններ

«Իմ հիշողությունը «բեսամթ» լավ ա». ԱԺ-ն դեռ Բաղրամյան փողոցի վրա՞ է, թե՞ տեղափոխել են Տեցի Կռուգ

06 Նոյեմբեր, 2015 12:45
Հեղինակ՝ Էդգար Խաչատրյան
 «Իմ հիշողությունը «բեսամթ» լավ ա». ԱԺ-ն դեռ Բաղրամյան փողոցի վրա՞ է, թե՞ տեղափոխել են Տեցի Կռուգ

 «Անձնական բան ունե՞ս, ապեր, դուրս գանք, ասա, իմ հիշողությունը «բեսամթ» լավ ա»,- բորբոքվեց Ուրիխանյանը: Էս խոսքերն ուղղված են եղել Էդմոն Մարուքյանին: Մի հարց ունեմ գուցե կյանքից հետ եմ ընկել, բայց ԱԺ-ն դեռ Բաղրամյան փողոցի վրա՞ է, թե՞ տեղափոխել են Տեցի Կռուգ:

Տեսնես Ուրիխանյան Տիգրանն այս միտքն էլ գովազդի տեսքով կդնի՞ ՖԲ-ում, թե՞ այս մեկը հանրային աչքերի ու ականջների համար չէ: Ժիրինովսկի մենակ Ռուսաստանն ունի, լավ կլինի պատգամավորներին վայել քննարկումներ անցկացվեն, հակառակ դեպքում մանդատը հանձնեք ու ուր ուզում եք դուրս եկեք ու Բեսամթ հարցեր լուծեք:

Լրահոս

Դիտել ավելին