Կարևոր իրադարձություններ

Ներգաղթած որոշ սիրիահայերի բողոքներն իրականում անհիմն են ու անշնորհակալության դրսևորում

06 Նոյեմբեր, 2015 13:00
Հեղինակ՝ Կոստանտին Տեր-Նակալյան
Ներգաղթած որոշ սիրիահայերի բողոքներն իրականում անհիմն են ու անշնորհակալության դրսևորում

Միանգամից ասեմ, խոսքս բոլոր սիրիահայերին չի վերաբերում, որովհետև էս ընթացքում տեսել եմ բազմաթիվ սիրիահայերի, ովքեր լավ էլ են տեղավորվել, վատ էլ են տեղավորվել, բայց երբեք չեն բողոքել ու գանգատվել, այնպես, ինչպես անում է փախստականների մի հատ կոնկրետ կատեգորիա։

Էդ կատերգորիայի հիմնական մուննաթը էն ա, որ Սիրիայում իրանք շատ լավ էին ապրում, ապուշություն արեցին՝ եկան Հայաստան ու Հայաստանը չկարողացավ իրենց աապահովել այն կենսամակարդակը, այն արտոնությունները, որոնք իրենք էին ցանկանում։ Ու գնում ա էդտեղից նյարդայնացնող մուննաթը ու լոթի-լոթի խոսակցությունները։

Սրանից երկու տարի առաջ, երբ անում էինք <<Դու միայնակ չես>> բարեգործական ծրագիրը, դրա շրջանակներում փորձեցինք օգնել նաև մոտ հարյուր սիրիահայ ընտանիքների ու գիտե՞ք ինչի ականատես եղա իմ աչքերով։ Էդ հարյուր ընտանիքների կեսը, որ գալիս էր շոր ու կոշիկ վերցնելու՝ ինձնաից լավ էր հագնված, ամեն մեկի վրա մի կես կիլո ոսկի կար ու դեռ վերջում էլ մուննաթ էին անում, թե ինչի ա ընտրությունը սենց սահմանափակ։ Մյուս կեսն էլ շատ համեստ ու հեզ մարդիկ էին, ովքեր իրոք անգամ կուրտկա չունեին, գալիս էին ու առանց բազարների վերցնում էին այն, ինչ տալիս էինք, շնորհակալություն էին հայտնում ու գնում էին։

Հիմա փախստականների ու այն մասին, թե ինչպես է Հայաստանն ընդունում նրանց։ Եղբայր, Հաայաստանը՝ Գերմանիա չէ ու աբսուրդ կլինի, եթե փախստականները ստանան մի քանի գլուխ ավելի լավ պայմաններ, քան մշտաբնակաները։ Հայաստանը աղքատ երկիր է, բայց իրոք անում է բավականին շատ ու շատ ավելի լավ պայմաններ էր տալիս փախստականներին, քան ԵՄ-ն։ Համ հող են տալիս անվճար, համ լիքը արտոնություններ, համ ԲՈՒՀ-երում մեծ զեղչեր,․ համ քաղաքացիություն և այլն։ Իհարկե, կան բացեր, փախստականների համար հեշտ չէ, բայց մաման ծաղկաման, տեղաբնականերն էլ մի երանելի կյանքով չեն ապրում։ Գուցե սխալվում եմ, բայց ինչքան էլ սուղ են այն պրեֆերենցիաները, որոնք տրվում են սիրիահայ փախստականներին, դրանք այնուամենայնիվ ավելի լավ պայմաններ են, քան Եվրոպայի մի չոլում փախստականների ճամբարում ապրելը ու մինչև այնտեղ հասնելը՝ դժոխքի բոլոր օղակներով անցնելը։

Կրկնում եմ, սա ամենևին չի վերաբերում բոլոր փախսստականների և նույնիսկ նրանց մեծամասնությանը, բայց էդ մուննաթ էկողներին պետք է մեկ-մեկ այ նման ապտակներ հասցնել, որ սկսեն տեսնել իրական պատկերը, ոչ թե վարդագույն երազանքները։ Հայրենիքը խալյավայի տեղ չի ու ցավոք՝ մեղր ու մանանա էլ չի թափվում գլխներիս, ուստի պետք չէ ակնկալել, որ փախստական դառնալով այստեղ գալով, անվճար բնակարան ես ստանալու կենտրոնում, ամսական մի 5000 դոլար աշխատավարձ ու մի էդքան էլ նպաստ և ՀՀ-ն քեզ ապահհովելու է այն բոլոր սոցիալական փաթեթեները, որոնք առկա էին Սիրիայում՝ մինչև քաղաքացիիական պատերազմը։ Այն պարզ պատճառով, որ ՀՀ-ն՝ Սիրիան չէ։

Իսկ ով շարունակում է ամբախ-զաամբախ դուրս տալ հայրենիքի, Հայաստանի ու Հայաստանցիների մասին, ուղղակի պետք ա առաջարկել փասա-փուսեն հավաքել ու կամ Սիրիա վերադառնալ, կամ էլ գնալ այդքան բաղձալի եվրոպաները։

Լրահոս

Դիտել ավելին