Կարևոր իրադարձություններ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

06 Նոյեմբեր, 2015 13:48
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: 
 
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը:
 
Բացահայտվել է գողության և խարդախության` 7-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման` 2, յուրացման և խուլիգանության 1-ական դեպք: 
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2  դեպք: 
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին