Կարևոր իրադարձություններ

Նավասը չի օգնի Ռեալին Սեւիլիայի դեմ խաղում

06 Նոյեմբեր, 2015 13:57
Նավասը չի օգնի Ռեալին Սեւիլիայի դեմ խաղում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը չի կարողանա հույս կապել կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասի հետ Պրիմերայի 11-րդ տուրի՝ «Սեւիլիայի» դեմ խաղում,- այդ մասին հաղորդում է «Marca»-ն։

 
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը մկանային խնդիրներ ունի, ինչի պատճառով նա բաց էր թողել «Լաս Պալմասի» դեմ հանդիպումը։
 
«Սեւիլիա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին։

Լրահոս

Դիտել ավելին