UEFA-ի ղեկավարությունը դժգոհ է «Բարսելոնայի» երկրպագուների պահվածքից Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ ԲԱՏԷ-ի հետ խաղում:
Նշենք, որ խաղից առաջ «Բարսելոնայի» երկրպագուները սուլելով խլացրել են UEFA-ի հիմնաը, իսկ խաղի ընթացքում վիրավորանքներ են հնչեցրել UEFA-ի հասցեին՝ այն անվանելով մաֆիոզ կազմակերպություն ու տալով այլ՝ վիրավորական բնութագրումներ:
Ինչպես տեղեկացնում է իսպանական AS-ը՝ չի բացառվում, որ UEFA-ն գործ կհարուցի երկրպագուների նման պավածքի պատճառով ու տույժեր կկիրառի կատալոնական ակումբի նկատմամբ: Հարկ է նշել, որ UEFA-ն նաև դժգոհ է Կատալոնիայի անկախության համար պայքարը խորհրդանշող դրոշների ցուցադրությունից: