Կարևոր իրադարձություններ

Տուլայում վթարից տուժածներից երկուսը շարունակում են մնալ հիվանդանոցում. մանրամասներ (տեսանյութ)

06 Նոյեմբեր, 2015 15:06
Տուլայում վթարից տուժածներից երկուսը շարունակում են մնալ հիվանդանոցում. մանրամասներ (տեսանյութ)

"Տուլայում վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից ութն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, երկուսը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ",- այս մասին այսօր Սբ.Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց վերակենդանացման բաժանմունքի վարիչ  Սամվել Կարապետյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, ութ մարդ մահացել է:

Ռուսաստանում և Հայաստանում վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթևեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկին քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է:

Ավելին՝ տեսանյութում:

Լրահոս

Դիտել ավելին