Կարևոր իրադարձություններ

Էդ. Նալբանդյանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսին

06 Նոյեմբեր, 2015 15:39
Էդ. Նալբանդյանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսին

Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության 38-րդ գլխավոր համաժողովին։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ կոնֆերանսի լիագումար նիստին։

Համաժողովին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 195 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, որոնք պետք է հավանության արժանացնեն կազմակերպության առաջիկա տարիների գործունեության ծրագիրը և բյուջեն։ Կոնֆերանսի ընթացքում նախատեսված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար մարմինների ընտրությունները։

ԱԳՆ

Լրահոս

Դիտել ավելին