Կարևոր իրադարձություններ

2015-ին ծովով Եվրոպա է ժամանել ավելի քան 770 հազար փախստական

06 Նոյեմբեր, 2015 15:47
2015-ին ծովով Եվրոպա է ժամանել ավելի քան 770 հազար փախստական

2015 թվականին ծովով Եվրոպա ժամանած ներգաղթյալների ու փախստականների թիվը գրեթե հասել է 773 հազարի։ Այս մասին հայտնում է Միգրացիայի հարցով միջազգային կազմակերպությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Կազմակերպության տվյալներով՝ Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու փորձի ժամանակ զոհվել կամ անհետ կորել է 3423 մարդ։ Մահվան դեպքերի մեծ մասը՝ 2860-ը, տեղի է ունեցել Մալթայից և Իտալիայից ոչ հեռու գտնվող ջրատարածքում։

Եվրոպական սահմանային Frontex գործակալության տվյալներով՝ այս տարվա առաջին 9 ամիսներին ԵՄ է ժամանել ավելի քան 710 հազար ներգաղթյալ։

Լրահոս

Դիտել ավելին