Նոյեմբերի 5-ին ՀՀ սփյուռքինախարարությանաջակցությամբ ՀՀԳԱԱնախագահության նիստերիդահլիճում տեղի ունեցավԲեյրութիՀայկազյանհամալսարանի հիմնադրման60-ամյակին նվիրվածմիջոցառումը և «Հայկազյանհայագիտական հանդես»-ի 35-րդ հատորի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավՀՀ սփյուռքի նախարարՀրանուշ Հակոբյանը: Նա բարձր գնահատեց համալսարանի հայկականությանպահպանմանձգտումը, որի շնորհիվ ապահովվում է հայոց լեզվի ևգրականության, պատմության,քաղաքագիտական հարցերի ևմշակույթի ակադեմիական հիմնարար գիտելիքներիմատուցումըուսանողներին և նրանց պատրաստումը ուսուցչության ևհամայնքայինծառայության գործին:
ՀՀ սփյուռքի նախարարը խոսեց նախարարության և Հայկազյանհամալսարանի միջև ծավալված սերտ գործակցության մասին՝ինպաստ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ևհամահայկական նշանակության գաղափարներիշուրջհամախմբվելու: «2011 թ. սեպտեմբերին ՀՀ սփյուռքինախարարության, Հայկազյան համալսարանի և Երևանիպետականհամալսարանի նախաձեռնությամբ Բեյրութում անցկացվել է«Հայաստան-Սփյուռք գործակցություն. երեկ, այսօր,վաղը» խորագրովգիտաժողովը, որի ընթացքում քննարկված հարցերը ընդգրկվել ենԵրևանի պետական համալսարանիսփյուռքագիտության ամբիոնի ևՀայկազյան համալսարանի Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնիառաջիկաաշխատանքային ծրագրերում:
Որպես օրինակ՝ առանձնացվեց այն, որ 2014 թ. ՀՀ սփյուռքինախարարության կողմից տրամադրվող գիտականթեմատիկպատվերների շրջանակներում Հայկազյան համալսարանի Սփյուռքիուսումնասիրությունների կենտրոնի հետպայմանագիր է կնքվել«Լիբանանահայ համայնքի պատմությունը» թեմայով գիտականհետազոտություն պատրաստելուվերաբերյալ, որը շուտով կդրվիընթերցողի սեղանին: Կարծում եմ նման հետազոտությունը մեծներդրում կլինի Սփյուռքիամենահայաշունչ համայնքի պատմությանամբողջացման առումով:
Համալսարանի 60-ամյա փայլուն գործունեության, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Հայրենիքին ևՍփյուռքինմատուցած ծառայությունների, Սփյուռքի համայնքների միջև ևհայրենիքի հետ կապերի ամրապնդման,հայապահպանությանգործում նշանակալի ներդրում ունենալու համար ՀՀ սփյուռքինախարար Հրանուշ Հակոբյանը ԲեյրութիՀայկազյան համալսարանինպարգևատրեց նախարարության Ոսկե հուշամեդալով և այն հանձնեցհամալսարանի նախագահ,վերապատվելի դոկտոր ՓոլՀայդոսթյանին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ,հայագիտության և հասարակական գիտություններիբաժանմունքիակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը` նշելով, որ անհրաժեշտէ է՛լ ավելի սերտացնելհամագործակցությունը հայաստանյանհայագիտական կենտրոնների, մասնավորապես ՀՀ ԳԱԱինստիտուտների հետ: Յ.Սուվարյանը հավաստիացրեց, որակադեմիայի ինստիտուտներն ունեն մասնագիտական ներուժ՝Հայկազյան համալսարանումանհրաժեշտ փորձի փոխանակում ևվերապատրաստումներ իրականացնելու համար:
ԵՊՀ պրոռեկտոր Արարատ Մալխասյանը հանդիսությանմասնակիցներին փոխանցեց ռեկտոր Արամ Սիմոնյանի ողջույնիխոսքըև Փոլ Հայդոսթյանին հանձնեց ԵՊՀ Ոսկե հուշամեդալ:
Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատանքի և պարգևներիհամար՝ Հայկազյան համալսարանի նախագահ ՓոլՀայդոսթյանը նախշեշտեց, որ հանձինս ՀՀ սփյուռքի նախարարության և նախարար Հրանուշ Հակոբյանի, Հայրենիքում ունենհարազատ ներկայություն:Վերապատվելի դոկտորը ներկայացրեց հայագիտականհամալսարանի անցած ճանապարհը՝ նշելով,որ բուհըտասնամյակներ շարունակ լավագույնս ներկայացնում է հայությանըողջ արաբական աշխարհում:
Այնուհետև տեղի ունեցավ «Հայկազյան հայագիտական հանդես»-իհոբելյանական՝ 35-րդ համարի շնորհանդեսը: Զեկույցովհանդես եկավՀայկազյան համալսարանի Հայ սփյուռքի ուսումնասիրություններիկենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը:Խոսելով 1970 թվականիցհրատարակվող Հայկազյան համալսարանի «Հայկազյանհայագիտական հանդես»-ի մասին՝ Ա.Դաքեսյանը նշեց. «Հանդեսինպատակն է քաջալերել Սփյուռքի՝ մասնավորապես լիբանանահայմտավորականներիգործունեությունը հայագիտության բնագավառում,աջակցել նրանց և Հայաստանի գիտնականներիհամագործակցությանը:Հանդեսում լույս են տեսնում հայոցպատմությանն ու մշակույթին նվիրված գիտական հոդվածներ,անտիպ փաստագրականնյութեր ու գրախոսականներ՝ հայերեն, նաևարաբերեն, արևմտաեվրոպական լեզուներով»:
«Հայկազյան հայագիտական հանդես»-ի 35-րդ հատորիշնորհանդեսին նվիրված ելույթներով հանդես եկան ՀՀսփյուռքինախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանիանվան լեզվի ինստիտուտի տնօրեն ՎիկտորԿատվալյանը, ՀՀ ԳԱԱգրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ԵՊՀարևելագիտության ֆակուլտետիդեկանի տեղակալ ՌուբենՄելքոնյանը, բ.գ.թ. պատմաբան, կինոգետ Արծվի Բախչինյանը ևբանասեր Միհրան Մինասյանը: