Կարևոր իրադարձություններ

Ռուսական ավիաընկերությունները հրաժարվում են Սինայի հյուսիսով թռիչքներից

06 Նոյեմբեր, 2015 16:33
Ռուսական ավիաընկերությունները հրաժարվում են Սինայի հյուսիսով թռիչքներից

Ռուսական ավիաընկերությունները սկսել են հրաժարվել Սինայի թերակղզու հյուսիսային մասով թռիչքներից՝ A321 ինքնաթիռի կործանումից հետո: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

FlightRadar24 ավիապորտալի տվյալներով՝ խոսքը «Ուրալյան ավիաուղիներ», Azur Air (Կատեկավիա), Nordwind և Ifly ընկերությունների մասին է: Այժմ նրանք կթռչեն ավելի երկար երթուղով:

Օդային տարածությունում թռիչքների երթուղիների մասին որոշումն ավիաընկերությունները ընդունում են ինքնուրույն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նմանատիպ որոշում են ընդունել նաև Air France, Lufthansa և Emirates Airlines ավիաընկերությունները:

Լրահոս

Դիտել ավելին