«Գլխավոր ուղևոր» տաս ամսական Դարինա Գրոմովայի մարմինը փրկարարները գտել են օրեր առաջ: Այն հայտնաբերվել է աղետի տարածքից 30 կիլոմետր հեռավորության վրա: The Daily Mail-ը անդրադարձլ է նրան և նշել, որ նա աղետի բացահայտման բանալին է:
Փոքրիկը ինքնաթիռի ամենաերիտասարդ ուղևորն էր: Հոդվածում ասվում է, որ Դարինայի հայրը 27 տարեկան Ալքեսեյ Գրոմովն էր: Ալեքսեյի հայրն օդաչու և բարձր տեխնոլոգիաների մասնագետ է եղել:
«Գլխավոր ուղևոր» գրառմամբ նկարը երեխայի մայրը համացանց էր տեղադրել Եգիպտոսից: Նկարում երեխան կանգնած է պատուհանի մոտ:
Օրերս համացանցում տարածվել է այն հայտարարությունը, որ А321-ի աղետից զոհվածների պատվին հուշահամալրի է կառուցվելու: Ծրագրի հեղինակների կարծիքով՝ հենց Դարինա Գրոմովայի նկարը պետք է դառնա քանդակի նախատիպը: