«Լացիոյի» կիսապաշտպան Լուկաս Բիգլիան կարող է դառնալ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ:
«Արքայական ակումբը» դիտարկում է արգենտինացու տրանսֆերի համար 40 միլիոն եվրո առաջարկելու տարբերակը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Բիգլիայի խաղը բարձր է գնահատում «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը:
Նշենք, որ 29-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ինտերը»: