Կարևոր իրադարձություններ

Մերի Մարգարյանի մահվան պատճառները պարզելու համար 17 անդամներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել

06 Նոյեմբեր, 2015 17:48
Մերի Մարգարյանի մահվան պատճառները պարզելու համար 17 անդամներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել

 «Ծննդկան Մերի Մարգարյանի և փոքրիկի մահվան պատճառները պարզելու համար 17 անդամներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել՝  երևի թե նրա համար, որ այս գործը հասարակական հնչեղություն ունի և  իր տեսակով բացառիկ է: Սովորաբար նման հանձնաժողովները բաղկացած են լինում 8-10 անդամներից »,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց Մերի Մարգարյանի իրավահաջորդի փաստաբան՝ Մարինե Թովմասյանը :

Փաստաբանի խոսքով՝ 17 անդամներից մի քանիսը հրավիրվել են այլ հիվանդանոցներից, նրանք քննիչի որոշմամբ պետք է փորձագետներ ճանաչվեն: Մինչ փորձաքննության օրը՝ հանձնաժողովի անդամները ծանոթանալու են նյութերին:

 «Հանրապետության լավագույն մասնագետներն են ներառված այդ հանձանաժողովում, երբ հանձնաժողովի աշխատանքին մասնակցություն ունենանք և տեսնենք մասնագետների աշխատանքը, այդ դեպքում արդեն կհետաքրքրի, թե այս կամ այն մասնագետն ով է»:

Հիշեցնենք, որ ծննդկան Մերի Մարգարյանը Շենգավիթ ԲԿ-ից  Էրեբունի ԲԿ էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Կեսարյան հատումից հետո՝ հուլիսի 29-ին 35 շաբաթական  հղին մահացել է, օրեր անց՝ հուլիսի 30-ին մահացել է նաև ծննդկանի նորածին դուստրը:

Հարազատները կատարվածի մեջ մեղադրում են Շենգավիթ ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով էլ ծննդկանը մահացել է:  

Լրահոս

Դիտել ավելին