Կարևոր իրադարձություններ

ԵՄ աջակցությամբ Հայաստանում 5 գյուղատնտեսական ուսումնարան ենք վերանորոգում

06 Նոյեմբեր, 2015 17:48
ԵՄ աջակցությամբ Հայաստանում 5 գյուղատնտեսական ուսումնարան ենք վերանորոգում

Եվրամիության աջակցությամբ այս տարի սկսվել են 5 գյուղատնտեսական ուսումնարանների վերանորոգումը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում 2016 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, առաջիկա տարիներին ԿԳՆ-ն կփորձի աջակցություն գտնել նաեւ այլ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վերանորոգման համար, որոնք բուժքույրեր ու մշակույթի աշխատողներ են պատրաստում:

«Վերջին տարիներին քիչ աշակերտներ են գնում ուսումնարաններ ու քոլեջներ, բայց դա կապված է 1990-ականներին ծնելիության ցածր մակարդակի հետ: Երբ մենք դա անցնենք, աշակերտների թիվը կավելանա»,-ընդգծել է Աշոտյանը:

Լրահոս

Դիտել ավելին