Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերությունն ու համագործակցությունը, տնտեսական ու էներգետիկ ոլորտներում համատեղ նախագծերը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ փոխադարձ կապերը հետագայում կամրապնդվեն։
Հանդիպման ժամանակ ուշադրություն է հատկացվել նաև ներդրումներ կատարելու հարցերին։ Ղարիբաշվիլին շնորհավորել է Ալիևին՝ նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ։