Կարևոր իրադարձություններ

Երեւանում այրեցին ԼԳԲՏ դրոշը. ակցիա ԵՄ գրասենյակի առջև

06 Նոյեմբեր, 2015 18:40
Երեւանում այրեցին ԼԳԲՏ դրոշը. ակցիա ԵՄ գրասենյակի առջև

«Հանուն օրենքի» հասարակական-քաղաքական կազմակերպությունն այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջև այրեց ԼԳԲՏ դրոշը` ԵՄ–ին եւ Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին հորդորելով չքարոզել միասեռականություն:

ԵՄ շենքի դիմաց ԼԳԲՏ դրոշն այրելուց հետո ակցիայի կազմակերպիչներին մոտեցան գրասենյակի ներկայացուցիչները, որոնք խիստ զարմացած էին, թե ինչ է կատարվում գրասենյակի առաջ: «Հանուն օրենքի» կազմակերպությունը պահանջագիր հանձնեց նրանց` հորդորելով նրանց զերծ մնալ Հայաստանում միասեռականության քարոզումից։

Նշենք, որ ակցիային բացի կազմակերպիչներից հիմնականում մասնակցում էին 17 տարեկանից ցածր պատանիներ։

Լրահոս

Դիտել ավելին