Կարևոր իրադարձություններ

2016թ. Հայաստանը կաջակցի Արշիլ Գորկու մասին ֆիլմի նկարահանման աշխատանքներին

06 Նոյեմբեր, 2015 19:22
2016թ. Հայաստանը կաջակցի Արշիլ Գորկու մասին ֆիլմի նկարահանման աշխատանքներին

2016թ. ՀՀ մշակույթի նախարարությունը աջակցություն կցուցաբերի Արշիլ Գորկու մասին վավերագրական ֆիլմի նկարահանման աշխատանքներին։ Այս մասին նոյեմբերի 6-ին՝ 2016թ. բյուջեի քննարկման ժամանակ, խորհրդարանում լրագրողներին հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Մինչ օրս Հայաստանում նկարչին նվիրված որեւէ լուրջ աշխատանք չի հրապարակվել։ Արտասահմանում նրա մասին գրքեր են գրել, իսկ այն, ինչ արվել է Հայաստանում, ավելի շուտ ժողովրդական բնույթ էր կրում, քան վերլուծական, հավելել է նա։

2015թ. նախարարությունը բանակցություններ էր վարում Նյու Յորքի ժամանակակից արվեստի եւ այլ թանգարանների հետ, որտեղ ներկայացվել են նկարչի աշխատանքները։

Լրահոս

Դիտել ավելին