Մեքսիկայի Գվադելախարա քաղաքում գտնվում է Karne Garibaldi ռեստորանը, որը ստացել է ամենաարագ սպասարկող հաստատության տիտղոսը: Այստեղ ուտեստները կարող են սեղանին հայտնվել պատվիրվելուց հետո 13.5 վայրկյանից: Դա չգերազանցված համաշխարհային ռեկորդ է: Այս մասին գրում է Kedem.ru-ն:
Սպասարկման արագությունը մասնավորապես բացատրվում է այն բանով, որ ճաշացանկում ընդամենը մեկ ուտեստ է, որն էլ միշտ պատրաստ է` միսը եփված սեփական օշարակով: Մեքսիակական այս ավանդական ուտեստն իրենից ներկայացնում է մսի օշարակ` մսով և բեկոնով: Բացի հիմնական ուտեստներից ռեստորանն առաջարկում է պատրաստի ուտեստներ` թարմ և մարինացված բանջարեղեններից, որոնք շատ արագ են պատրաստվում: