Կարևոր իրադարձություններ

Ինչն է նվազեցնում կաթվածի ռիսկը

06 Նոյեմբեր, 2015 22:44
Ինչն է նվազեցնում կաթվածի ռիսկը

Գիտնականները վերլուծել են 1990-2012 թվականների ընթացքում կատարված 8 անկախ հետազոտություններ, որտեղ դիտարկել են կաթվածի բոլոր տեսակները՝ հայտնում է allwomen.net.ua-ը:

Պարզվել է, որ օրական լրացուցիչ 7 գրամ բջջանյութը առաջին կաթվածի ռիսկը նվազեցնում է 7%-ով: Միաժամանակ նշվել է, որ չլուծվող մանրաթելեր շատ ուտող մարդիկ ունեն ցածր արյան ճնշում և չեն տառապում ճարպակալումից:

«Բջջանյութերով հարուստ մթերքների օգտագործումը, ինչպիսիք են հատիկավորները, մրգերը, բանջարեղենը և ընկույզները, կարևոր է բոլորի համար, սակայն հատկապես ծխող, ավելորդ քաշ և բարձր ճնշում ունեցող մարդկանց համար: Միաժամանակ ներկայումս բնակչության մեծամասնությունը չի ստանում անհրաժեշտ քանակի սննդային մանրաթելեր, այդ պատճառով անհրաժեշտ խնդիր է դառնում իրազեկման գործունեությունը»,- ասել է Լիդսի համալսարանից հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Դիանա Թրիփլթոնը:

Բջջանյութը ուտելիքի բաղադրիչ է, որը չի մարսվում ստամոքսի ֆերմենտների կողմից, սակայն վերամշակվում է մարդու աղիների միկրոֆլորայի միջոցով: Բջջանյութով ավելի հարուստ են փաթիլները, ծիրանի և խնձորի չրերը, հացը, չամիչը:

Լրահոս

Դիտել ավելին