Կարևոր իրադարձություններ

Բենզինի գինը 2014թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 8 տոկոսով, դիզելային վառելիքինը՝ 7.1 տոկոսով

06 Նոյեմբեր, 2015 22:54
Բենզինի գինը 2014թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 8 տոկոսով, դիզելային վառելիքինը՝ 7.1 տոկոսով

Այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինը նվազել է 0.1 տոկոսով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են, համապատասխանաբար, 8 տոկոսով և 7.1 տոկոսով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ, համապատասխանաբար, 7.3 տոկոսով և 9.1 տոկոսով:

Լրահոս

Դիտել ավելին