Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ հետևանքներ է ունենում քնի խանգարումը

06 Նոյեմբեր, 2015 23:11
Ի՞նչ հետևանքներ է ունենում քնի խանգարումը

Քնի խանգարումներն իսկապես վտանգավոր են մարդու գլխուղեղի համար: Սա պարզել են Կալիֆոռնիայի գիտնականները:

2820 մարդկանց մասնակցությամբ կատարված փորձը ցույց է տվել, որ մի քանի տարի շարունակվող քնի խանգարումները բերում են հիշողության կորստի: Հոգեկան խանգարումների աճելու հավանականությունը մեծանում է 50 տոկոսով, ինչը համարժեք է 5 տարով տարիքի ավելացման:

Ի դեպ, ուղեղի աշխատանքի վրա ազդում է անգամ մի քանի անքուն գիշերը: Վատանում են ծրագրեր կազմելու, որոշումներ ընդունելու, սխալները գիտակցելու ընդունակությունները:

Ընդամենը մեկ անքուն գիշերն էլ ուղեղում առաջացնում է փոփոխություններ, որը կարելի է համեմատել գլխին ստացած վնասվածքի հետ, ապացուցել են Ուպսալա համալսարանի գիտնականները: Բանն այն է, որ քնած ժամանակ ուղեղը մաքրվում է տոքսիններից, եթե դա չի կատարվում, ապա սկսվում է բացասական փոփոխությունների մի ամբողջ շարք:

Լրահոս

Դիտել ավելին