Կարևոր իրադարձություններ

Հնդիկ տղամարդն ունի 39 կին, 94 երեխա և 33 թոռ (լուսանկարներ)

06 Նոյեմբեր, 2015 23:33
Հնդիկ տղամարդն ունի 39 կին, 94 երեխա և 33 թոռ (լուսանկարներ)

Tert.am-ը գրում է.

Հնդկաստանի հյուսիս-արևելյան հատվածում` Միզորամ նահանգի գյուղերից մեկում, բնակվում է 66-ամյա մի տղամարդ, ով ունի 39 կնոջից, 94 երեխայից և 33 թոռից բաղկացած հսկայական ընտանիք:

Ինչպես նշում է The Telegraph-ը, Զիոնա Չանա անունով տղամարդը պատմել է, որ ընտանիքի բոլոր անդամներին 1 հարկի տակ տեղավորելու համար ինքը կառուցել է 4- հարկանի տուն, որն ունի 100 սենյակ:

167 հոգուց բաղկացած ընտանիքում բոլորն ունեն իրենց համար սահմանված գործերը. կանայք ու աղջիկները զբաղվում են սննդի պատրաստմամբ, տան մաքրությամբ ու լվացքով, մինչդեռ տղամարդիկ անում են դրսի գործերն ու խնամում անասուններին:

Հետաքրքրական է, որ ընտանիքն ամեն օր օգտագործում է տասնյակ կիլոգրամներով բրինձ և կարտոֆիլ:

«Ես ինձ լիակատար երջանիկ եմ համարում, քանի որ կողքիս այսքան շատ հոգատար մարդիկ կան: Ես պատրաստ եմ առանց վարանելու նորից ամուսնանալ ու ընդլայնել ընտանիքը»,-պատմել է Զիոնան, ով առաջին անգամ ամուսնացել է 17 տարեկանում։

Նա նաև հավելել է, որ 1 տարում կարողացել է կնության առնել միանգամից 10 կնոջ։ Տղամարդու խոսքով՝ իրեն ամենուր և մշտապես ուղեկցում են իր կանանցից 7-8 հոգի։

Լրահոս

Դիտել ավելին