Կարևոր իրադարձություններ

Սուրճի ամենօրյա օգտագործումը պաշտպանում է սիրտը հիվանդություններից. ուսումնասիրություն

07 Նոյեմբեր, 2015 18:05
Սուրճի ամենօրյա օգտագործումը պաշտպանում է սիրտը հիվանդություններից. ուսումնասիրություն

Սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման թեմայով Լիսաբոնում հրավիրված կոնգրեսի շրջանակներում մասնագետները ներկայացրել են նոր զեկույց, ըստ որի, օրական 3-5 բաժակ սուրճ խմելն օգնում է 21 տոկոսով նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը:


Ինչպես նշում է lenta.ru-ն, ուսումնասիրելով մահացությունների տարբեր դարդապառճառները` մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ամենացածր ռիսկային խմբում են գտնվում նրանք, ովքեր օրական միջինը 3 բաժակ սուրճ են խմում:

Բացի այդ նրանք 25 տոկոսով ավելի քիչ են հակված շաքարախտ զարգացնելուն: Մասնագետները նաև հավելել են, որ ճիշտ սննդակարգը, ալկոհոլի չափավոր օգտագործումը` օրական 10-20 գր, ֆիզիկական ակտիվությունը, չծխելն ու ճարպակալման բացակայաությունն այն գործոններն են, որոնք միասին օգնում են մոտ 80 տոկոսով կանխարգելել տղամարդկանց մոտ սրտի կաթվածը:

Լրահոս

Դիտել ավելին