Կարևոր իրադարձություններ

Օրվա բաղադրատոմսը. Արագ պատրաստվող շոկոլադե աղանդեր

07 Նոյեմբեր, 2015 18:30
Օրվա բաղադրատոմսը. Արագ պատրաստվող շոկոլադե աղանդեր

Բաղադրությունը`

Մուգ շոկոլադ 270 գրամ
Շաքարավազ 4 ճաշի գդալ
Ջուր 240 մլ
Կոնյակ 3 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը`

Խորը կաթսայի մեջ ենք լցնում շոկոլադը, շաքարավազը, ջուրը և կոնյակը: Տեղադրում ենք միջին կրակի վրա, գդալով ինտենսիվ խառնում ենք մինչև միատարր զանգվածի առաջացումը: Այստեղ կարևոր է շատ, որ շոկոլադը շատ չտաքանա, այլապես կառաջացնի գնդիկներ:

Վերցնում ենք 2 միանման տարաներ, մեկի մեջ լցնում ենք սառույցով ջուր, իսկ մյուսի մեջ՝ միատարր դարձած շոկոլադը: Շոկոլադով տարան դնում ենք սառույցով տարայի վրա և սկսում հարել շոկոլադը:

Սկզբնական 4-5րոպեում զգալի փոփոխություն չեք նկատի, սակայն հետո զանգվածը կսկսի պնդանալ: Այստեղ կարևոր է, որ չափից ավել պինդ մուսս չստանաք, այլապես շատ դժվար կլինի այն լցնել բաժակների մեջ:

Արդեն պատրաստի մուսսը լցնում ենք բաժակների մեջ և մատուցում հարված սերուցքի և քերած շոկոլադի հետ:

Հեղինակ՝ Ուտեմ Քեզ

Լրահոս

Դիտել ավելին