Աբրահամ Լինքոլնի և Ջոն Քեննեդիի կյանքի եվ մահվան հանգամանքների համընկնումները առաջին անգամ նկատվել և հրատարակվել են մամուլում 1964թ-ին,Քեննեդիի մահվանից մեկ տարի հետո:Համընկնումներից շատերը սկզբում հրատարակվել են Մարտին Գարդների կողմից Scientific American ամսագրում,այնուհետև նրա The Magic Numbers of Dr. Matrix գրքում:
1. Լինքոլնը նախագահ է ընտրվել 1860թ-ին:Ուղիղ 100 տարի անց,1960թ-ին,նախագահ է ընտրվել Քեննեդին:
2. Երկուսն էլ մեծապես մտահոգված են եղել աֆրոամերիկացիների իրավունքներով:
3. Երկուսն էլ սպանվել են ուրբաթ օր, կնոջ ներկայությամբ:
4. Երկուսի կանայք էլ երեխա են կորցրել Սպիտակ Տանը ապրելու ժամանակահատվածում:
5. Երկուսն էլ սպանվել են գլխի հետևից խոցած փամփուշտից:
6. Լինքոլնը սպանվել է Ֆորդի թատրոնում:Քեննեդին սպանվել է «Ֆորդ Մոտոր Քոմփանի»-ի արտադրության «Լինքոլն» ավտոմեքենայի մեջ:
7. Երկուսի իրավահաջորդները եղան փոխնախագահները Ջոնսոն ազգանվամբ:
8. Էնդրյու Ջոնսոնը ծնվել է 1808թ-ին: Լինդոն Ջոնսնը ծնվել է 1908թ-ին,ուղիղ 100 տարի անց:
9. Լինքոլնի անձնական քարտուղարի անունը եղել է Ջոն,իսկ Քեննեդիի քարտուղարի ազգանունը եղել է Լինքոլն ( Dr. Matrix letter-ի կեղծ կրկնօրինակներում այս համընկնումը փոխված է այնպիսի սխալ պնդման,իբր Լինքոլնի քարտուղարի ազգանունը եղել է Քեննեդի:Իրականում նրա անունը եղել է Ջոն Նիկոլեյ):
10. Ջոն Ուիլքս Բուտը (Լինքոլնին սպանողը) ծնվել է 1839թ-ին:Լի Հարվի Օսվալդը (Քեննեդիին սպանողը) ծնվել է 1939թ-ին,ուղիղ 100 տարի անց:(Բուտի ծննդյան տարեթվի կապակցությամբ գոյություն ունի տարաձայնություն,բայց բազմաթիվ հեղինակավոր աղբյուրներ պնդում են հենց 1839 թվականը):
11. Երկու մարդասպաններն էլ հարավայիններ էին և ունեին ծայրահեղական հայացքներ:
12. Երկու մարդասպաններն էլ սպանվել են մինչև դատը:
13. Բուտը սպանել է Լինքոլնին թատրոնում և թաքնվել ամբարում:Ենթադրվում է,որ Օսվալդը կրակել է Քեննեդիին գրապահեստից և թաքնվել կինոթատրոնում:
14. LINCOLN և KENNEDY — յոթական տառ:
15. ANDREW JOHNSON և LYNDON JOHNSON — տասներեքական տառ:
16. JOHN WILKES BOOTH և LEE HARVEY OSWALD — տասնհինգական տառ: