Բեռլինից հյուսիս, ոչ մեծ մի գյուղում է գտնվում ամենաօրիգինալ հին ամբարներից մեկը, որը վաղուց իր նպատակին չի ծառայում։ 140 տարեկան այս շինությունը ձևափոխված է երկհարկանի բնակելի տարածքի։
Առաջին հարկում ընդարձակ տարածք է, որտեղ կարելի է տեխնիկա պահել կամ սրճարան բացել։ Իսկ երկրորդ հարկում հարմարավետ կահավորված բնակելի տարածք է, որտեղ գերմանացի երիտասարդ զույգ է բնակվում։