Կարևոր իրադարձություններ

Հրթիռը քիչ է մնացել՝ հարվածի Շարմ–էլ–Շեյխում վայրէջք կատարող բրիտանական ինքնաթիռինց

07 Նոյեմբեր, 2015 10:03
Հրթիռը քիչ է մնացել՝ հարվածի Շարմ–էլ–Շեյխում վայրէջք կատարող բրիտանական ինքնաթիռինց

Ռուսական A321 օդանավի կործանումից մոտավորապես 2 ամիս առաջ Սինայի թերակղզում հրթիռը քիչ է մնացել՝ հարվածի բրիտանական ինքնաթիռին, որն օդ էր բարձրացել Լոնդոնից։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Thomson» ավիաընկերությանը պատկանող այդ ինքնաթիռում 189 ուղևոր է եղել։ Օգոստոսի 23–ին այն վայրէջք կատարելիս է եղել Շարմ–էլ–Շեյխում, երբ անձնակազմը օդանավին դիմահար եկող հրթիռ է նկատել։ Առաջին օդաչուն հասցրել է թեքել ձախ, ինչի շնորհիվ էլ հրթիռը չի դիպել ինքնաթիռին և դրա մոտով անցել է մոտավորապես300 մետր հեռավորության վրա։

«Անձնակազմին հայտնել են, որ հրթիռը բաց էր թողնվել Եգիպտոսում զորավարժություններ անցկացնելիս»,–ասել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ անձնակազմը սարսափած է եղել։ Այդուհանդերձ, ուղևորներին չեն հայտնել տեղի ունեցածի մասին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31–ին Շարմ–էլ–Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող «Airbus A321»–ի կործանման հետևանքով 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ էր զոհվել։

Լրահոս

Դիտել ավելին