Վատիկանում ներկայացրել են Հռոմի պապի ռոք ալբոմը։ Այն կազմված է փոփ և ռոք ոճի 11 ստեղծագործությունից՝ հայտնում է podrobnosti.ua-ն։
Պրոդյուսերները երաժշտության հետ համադրել են հովվապետի առավել խորը խոսքերը մի քանի լեզուներով։ Դրանք խաղաղության, արժանապատվության, շրջակա միջավայրի պահպանության, հույսի ու սիրո մասին են։
Ալբոմն անվանել են Wake Up!։ Այն կդառնա Հռոմի պապի՝ պատմության մեջ առաջին երաժշտական հավաքածուն։
Վաճառքից ստացված ողջ գումարը կուղղվի փախստականների օգնությանը։