Կարևոր իրադարձություններ

Օրենսգրքից առաջին տպավորությունս հիասթափեցնող է

07 Նոյեմբեր, 2015 12:29
Հեղինակ՝ Արամ Աշուղյան
Օրենսգրքից առաջին տպավորությունս հիասթափեցնող է

Ծանոթանալով ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի թեկուզև միայն ընդհանուր մասին՝ պարզ է դառնում, որ նախագծի հեղինակները չեն դադարել օրենսդրական փոփոխությունների ժամանակ ձեռքի հետ տեռորիստական գործելաոճ ապահովող մի շարք նրբություններ սղղացնել-անցկացնելու գործելաոճը: 
Սա էր այն հիմնական մտավախությունը, որ պետական մարմինը չի կարող համարվել բիզնես միջավայրը խթանող կարևորագույն նորմատիվ իրավական ակտի անաչառ շարադրող: Նման դեպքերում բյուջետային եկամուտներ հավաքագրելու համար պատասխանատու պետական մարմինները (նրա աշխատակիցները) ձգտում են իրենց հավելյալ իրավունքներ տվող նորմեր սահմանել՝ առաջնորդվելով <<թող լինի, բայց դե հո չենք կիրառի>>, կամ էլ <<թող ՀԿ-ները գան սակարկենք>> լոզունգներով: 
Օրենսգրքից առաջին տպավորությունս հիասթափեցնող է, նախ ստուգող տեսուչներին վերապահվող լծակների բացահայտ հետընթացի առումով, հետո էլ ամեն ինչ առևտրի վերածելու վերջին կառավարությունների գործելաոճի առումով: Չեմ կարծում, թե հեղինակները չեն հասկացել, թե ինչ են փոխում...

Լրահոս

Դիտել ավելին