Կարևոր իրադարձություններ

Ցանցահեններին հաջողվել է մուտք ստանալ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ցանցային ռեսուրսներին

07 Նոյեմբեր, 2015 13:00
Ցանցահեններին հաջողվել է մուտք ստանալ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ցանցային ռեսուրսներին

Ցանցահեններին հաջողվել է մուտք ստանալ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ցանցային ռեսուրսներին, ինչպես նաև գողանալ տնօրենի տեղակալ Մարկ Ջուլիանոյի անձնական տվյալները: Ինչպես հայտնել է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը, այդ նյութերի մի մասը կիբերհանցագործները հրապարակել են ուրբաթ օրը:

Ըստ CNN-ի` հարձակումը կատարել է ցանցահենների այն խումբը, որն ավելի վաղ ջարդել էր ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենոնի էլեկտրոնային փոստը: Այս անգամ նրանք մուտք են գործել Ջուլիանոյի և նրա կնոջ փոստ, ինչպես նաև այն կայք, որը ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատակիցներն օգտագործում են տարվող հետաքննութունների տեղեկությունների փոխանակման համար:

«ՀԴԲ-ն այդպիսի բաներին լուրջ է վերաբերվում: Մենք կաշխատենք պետական և մասնավոր սեկտորների հետ, որպեսզի պատասխանատվության կանչենք նրանց, ովքեր մասնակից են անօրինական գործունեությանը և կիբերհանցագործությանը»,- ասել է գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Քերոլ Քրեթին:

Հոկտեմբերին լրատվամիջոցները հայտնել էին այն մասին, որ ամերիկյան իրավապահ մարմինները սկսել են հետաքննություն` կապված ցանցահենների կողմից Բրենոնի և ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնի անձնական տվյալների գողության հետ:

Լրահոս

Դիտել ավելին