Կարևոր իրադարձություններ

A321 ինքնաթիռի կործանման հետևանքով Եգիպտոսը կորցրել է զբոսաշրջիկների հոսքի 70 տոկոսը

07 Նոյեմբեր, 2015 13:37
A321 ինքնաթիռի կործանման հետևանքով Եգիպտոսը կորցրել է զբոսաշրջիկների հոսքի 70 տոկոսը

Ռուսական A321 ինքնաթիռի կործանման հետևանքով Եգիպտոսը կորցրել է զբոսաշրջիկների հոսքի 70 տոկոսը` կապված Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի թռիչքների դադարեցման որոշումների հետ: Այդ մասին հայտնել է Al-Ahram թերթը՝ հղում կատարելով Եգիպտոսի տուրիզմի նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ Յուսեֆի հայտարարությանը:

Տվյալների համաձայն՝ Եգիպտոս տարեկան ժամանել են մինչև 3 միլիոն ռուս և 1 միլիոն բրիտանացի զբոսաշրջիկներ: Այդ պատճառով Շարմ էլ Շեյխ չվերթների դադարեցումը ուժեղ հարված է հասցնում Եգիպտոսի տուրիստական ոլորտին` բերելով զբոսաշրջիկների հոսքի 70%-ի կորուստի:

Լրահոս

Դիտել ավելին