Շաբաթ օրը Չիլիի կենտրոնական շրջանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS)։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 4.31-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Օվալյե քաղաքից 44 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք, երկրի մայրաքաղաք Սանտյագոյից 308 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախն ընկած էր 14 կիլոմետր խորության վրա։