Կարևոր իրադարձություններ

«Место есть добро пожаловать». ինչու՞ են պատգամավորները վերադառնում ԲՀԿ

07 Նոյեմբեր, 2015 13:53
«Место есть  добро пожаловать». ինչու՞ են պատգամավորները վերադառնում ԲՀԿ

Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո մի շարք պատգամավորներ դուրս եկան ԲՀԿ-ից:  

Միայն ամիսներ անց, հասկանալի պատճառներով նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը կուսակցություն վերադառնալու ցանկություն հայտնեց, դե իսկ ԲՀԿ-ն էլ չմերժեց:

«ԲՀԿ-ը պաշտոնապես հաստատել է Արայիկ Աղաբաբյանի դիմումը, այլ տեղեկությունների ես չեմ տիրապետում»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը:

Մեր հարցին, թե ո՞րն է պատճառը, որ պատգամավորները վերադառնում են Բաբայանը պատասխանեց. «Ճիշտն ասած դա յուրաքանչյուր պատգամավորի, կուսակցության անդամ և  անհատի խնդիր է»:

Բաբայանը մյուս հավականական վերադարձողների վերաբերյալ ասաց, որ զերծ կմնա որևէ  մեկնաբանություն տալուց:

Դե, իսկ թե ինչու Արայիկ Աղաբաբյանը վերադարձավ ԲՀԿ, պարզից էլ պարզ է՝ առաջիկա խորհրդարանական  ընտրություններում ԱԺ-ը կազմված է լինելու 121 պատգամավորներից և նրանք որևէ կուսակցության ցուցակում պետք է լինեն, որպեսզի կարողանան ԱԺ մտեն: Ինչպես ասում են՝ «место есть  добро пожаловать»

Լրահոս

Դիտել ավելին